▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՊԵԿ-ը՝ հիփոթեքային վարկ ունեցողների եկամտային հարկի վերադարձի մասին

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ի լրումն մարտի 31-ին հրապարակված հայտարարության, վարկառուները (համավարկառուները) հիպոթեքային վարկի սպասարկման համար վճարված գումարների չափով վճարված եկամտային հարկի գումարների վերադարձման համար սահմանված  դիմումները հարկային մարմին էլեկտրոնային եղանակով ներկայացնելու դեպքում, պետք է ներկայացնեն նաև ֆինանսական կազմակերպությունների կողմից տրամադրված վարկի համար վճարված տոկոսագումարների վերաբերյալ տեղեկանքը (եթե դրանք չեն ներկայացվելու վերջիններիս կողմից)՝ hipoteq@taxservice.am էլեկտրոնային հասցեին։

Այս մասին հայտարարություն է տարածել ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին