▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՊԵԿ-ը սկսել է նախապատրաստվել Թուրքիայի սահմանի «Մարգարա» անցակետի հնարավոր վերագործարկմանը

Հայաստանի Պետեկամուտների կոմիտեն Թուրքիայի հետ սահմանին «Մարգարա» անցման կետի հնարավոր վերագործարկման համար նախապատրաստական աշխատանքներ է սկսել։

«Հայկական ժամանակ»-ն է գրում ու նշում, որ կայքի  հետ զրույցում գերատեսչությունից փոխանցել են՝ ««Մարգարա» անցման կետի հնարավոր վերագործարկման տեխնիկական մասի ապահովման նպատակով Պետական եկամուտների կոմիտեն դիմել է Մեծամոր համայնքի ավագանուն։

««Մարգարա» անցման կետի հնարավոր վերագործարկման տեխնիկական մասի ապահովման նպատակով Պետական եկամուտների կոմիտեն դիմել է Մեծամոր համայնքի ավագանուն համայնքի սեփականությունը համարվող Մարգարա բնակավայրում գտնվող անշարժ գույքը և դրա օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասերը նվիրատվությամբ ՊԵԿ-ին հանձնելու համար», - նշել են գերատեսչությունից։

Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, իսկ սահմանը 1993 թվականից փակ է Անկարայի նախաձեռնությամբ։

Երկար տարիներից հետո «Մարգարա» անցակետը առաջին անգամ գործարկվեց, երբ Հայաստանը փետրվարին Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժից հետո հումանիտար աջակցություն ուղարկեց Թուրքիային։  

Վերահրապարակումներում տեղ գտած մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին