▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՊԵԿ-ը խուզարկություն է իրականացրել «Մարաթուկ» ընկերությունում. ղեկավարը դրսևորել է ոչ պատշաճ վարքագիծ

«Մարաթուկ» տուրիստական ընկերությունում խուզարկություն է իրականացվել դատարանի որոշման հիման վրա: Այս մասին հայտարարություն է տարածել ՊԵԿ-ը:

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Հարուցված քրեական գործի շրջանակում, ընկերություն նախապես խուզարկության է գնացել 6 աշխատակից՝ հետաքննիչներ եւ օպերատիվ հետախուզության վարչության ներկայացուցիչներ: Նրանք ներս են մտել, սահմանված կարգի համաձայն ներկայացել եւ հետաքրքրվել են, թե որտեղ է գտնվում ընկերության տնօրենը:

ՊԵԿ աշխատակիցները տնօրենին ներկայացրել են խուզարկություն իրականացնելու դատարանի որոշման օրինակը:

«Մարաթուկի» ղեկավարը, սակայն, դրսեւորել է ոչ պատշաճ վարքագիծ՝ հայտարարելով, որ չի թողնի խուզարկություն իրականացնել ընկերությունում: Միաժամանակ, նա սպառնալիքներ է հնչեցրել ՊԵԿ աշխատակիցների նկատմամբ եւ հայտարարել, որ կհրավիրի ԶԼՄ ներկայացուցիչների՝ փորձելով այդ կերպ խոչընդոտել դատարանի որոշմամբ իրականացվելիք օրինական գործողությունները:

 

 

 

 

 

 

 

 

 

ՊԵԿ աշխատակիցները տեսնելով, որ հնարավոր չէ հանդարտեցնել վրդովված տնօրենին եւ իրավիճակն ավելի է լարվում, հետագա բարդությունները կանխելու նպատակով հրավիրել են ՊԵԿ հատուկ ստորաբաժանման աշխատակիցների, որոնք, բնականաբար, զինված չեն եղել: Սակայն վերջիններիս կողմից որեւէ գործողություն չի կատարվել, քանի որ իրավիճակը հնարավոր է եղել կարգավորել»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին