▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՊԵԿ-ի կարևոր հայտարարությունը՝ 2019-ին ձեռք բերված, սակայն Հայաստան չներմուծված մեքենաների մաքսազերծման մասին

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ այն քաղաքացիները, ովքեր 2019թ.-ին ձեռք են բերել տրանսպորտային միջոցներ, սակայն տարբեր պատճառներով չեն հասցրել ներմուծել Հայաստանի Հանրապետություն և մաքսազերծել 2019թ.-ին գործող դրույքաչափերով, պետք է դիմեն ՊԵԿ` garik_minasyan@customs.am էլեկտրոնային հասցեով, մինչև ապրիլի 6-ը` ժամը 23:59:

Նշված էլեկտրոնային հասցեին պարտադիր պետք է ուղարկել հետևյալ տվյալները.
-ավտոմեքենայի ձեռքբերման փաստաթղթեր,
-ավտոմեքենայի VIN ծածկագիր (նույնականացման համար),
-ավտոմեքենայի սեփականատիրոջ անուն, ազգանուն,
-կոնտակտային հեռախոսահամար:

Խնդիրն ուսումնասիրվելու է միայն անհրաժեշտ փաստաթղթերի պատշաճ ներկայացման դեպքում:
Տվյալները նշված ժամկետից հետո ներկայացնելու պարագայում բոլոր այդ դեպքերն այլևս չեն դիտարկվելու: Այս մասին տեղեկացնում ՊԵԿ լրատվական ծառայությունը:

Կարևոր է ընդգծել, որ 2019թ.-ին գործող դրույքաչափերով մաքսազերծման  հնարավորությունը դիտարկվելու է միայն ձախակողմյան ղեկով ավտոմեքենաների համար:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին