▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն ազատման դիմում է գրել

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն ազատման դիմում է ներկայացրել։ Այս մասին նա տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում։ 

«Սիրելի հայրենակիցներ,
Հարգելի գործընկերներ,

Մամուլում շրջանառվող լուրերը փարատելու նպատակով, ցանկանում եմ տեղեկացնել, որ այսօր ՀՀ Վարչապետին եմ ներկայացրել աշխատանքից ազատման դիմում։
Շնորհակալություն եմ հայտնում բոլորին արդյունավետ և արգասաբեր համագործացկության, ինչպես նաև ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ավելի քան երկու տարի այս պատասխանատու պաշտոնն ինձ վստահելու համար։

Հարգանքով,

Դավիթ Անանյան»,- գրել է Անանյանը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին