▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը կալանավորվեց. դատարանը բավարարեց ԱԱԾ-ի միջնորդությունը

ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին քիչ առաջ կալանավորելու որոշում է կայացվել:

Նման որոշում հրապարակել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ՝ այդպիսով բավարարելով ԱԱԾ միջնորդությունը:

Գագիկ Խաչատրյանին մեղադրանք էր առաջադրվել ծանր հետևանքների առաջացմամբ զուգորդված պաշտոնեական դիրքի չարաշահման և առանձնապես խոշոր չափերով գույքի վատնման հատկանիշներով, իսկ նրա եղբորորդուն՝ ՊԵԿ Ներքին անվտանգության վարչության նախկին պետ Կարեն Խաչատրյանին՝ առանձնապես խոշոր չափերով գույքի վատնման հատկանիշներով։ 

Հիշեցնենք, որ մի քանի ժամ առաջ Շենգավիթի առաջին ատյանի դատարանում բավարարվել էր Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի քննիչի՝ Կարեն Խաչատրյանին երկու ամսով կալանավորելու միջնորդությունը։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին