Պետդումայի պաշտպանության կոմիտեի առաջին փոխնախագահ Ալեքսանդր Շերինը Daily Storm-ի հետ զրույցում կարծիք է հայտնել, որ Փաշինյանը՝ քննադատելով ռուսական զենքը, ցանկանում է ընդգծել հակամարտության արդյունքներում իր անմեղությունը: Շերինի խոսքով՝ Հայաստանի վարչապետը պետք է հրապարակավ ներողություն խնդրի։
«Անկասկած, Փաշինյանը պետք է գտնի կատարվածի մեղավորներին: Բայց նման հայտարարություններից հետո արժե անհապաղ ստեղծել երկկողմ հանձնաժողով, քանի որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է: Իրականում, դա կարող է շատ լուրջ հարված հասցնել մեր զենքի հեղինակությանը և ամբողջ երկրի հեղինակությանը: Եվ նման բառերի համար հարկավոր է պատասխանատվություն կրել, եթե դրանք չհաստատվեն»,-ասել է Շերինը: Պետդումայի պաշտպանության կոմիտեի առաջին փոխնախագահը կարծում է, որ «նախ պետք է ուսումնասիրել, Փաշինյանը կարդացե՞լ է արդյոք «Իսկանդերների» տակտիկական-տեխնիկական բնութագրերը և գիտի, թե նա ինչի համար է կիրառվում այդ հրթիռը»: «Ես անկեղծորեն այնքան էլ լավ չեմ հասկանում, թե ինչումն է կայանում բողոքը: Փաշինյանը, հավանաբար, երբեք կապ չի ունեցել ռազմական գործերի հետ»,-ասել է խորհրդարանականը: «Ինչպե՞ս է հնարավոր հաշվարկել, որ 10 «Իսկանդեր» է ընդունվել, և միայն մեկն է պայթել: Իսկ ո՞ւր են մնացած 9 ընկել ու չեն պայթել: Կարծում եմ՝ Փաշինյանը պետք է հրապարակավ ներողություն խնդրի: Բայց նա ամբողջ աշխարհով արդեն հայտարարել է: Փաշինյանի արտահայտությունը ցույց է տալիս, թե որքան խորն է նա ընդհանրապես ընկղմվել ռազմական գործերի մեջ»,-նշել է պատգամավորը:
Կարդացեք նաև՝ ՌԴ Պետդումայում պատասխանել են Փաշինյանի` «Իսկանդեր» համալիրի անարդյունավետության մասին հայտարարությանը
Փաշինյանը փաստացի խոստովանեց, որ տղաներին պատանդ է թողել Ադրբեջանում․ Աշոտյան
Հիմա էլ մեր զենքն է վատը. 2 տարի ժամանակ ունեիր, գնեի՛ր քո ցանկացած զենքերը. Սոլովյովը՝ Փաշինյանին