▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Պետությունից սուբսիդավորում է ստացել՝ չիրանոց կառուցելու, բայց կառուցվել է ռեստորան»․ Վարդան Ղուկասյան

ԴՕԿ կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանը տելեգրամյան ալիքում գրում է․ 

«Կատարենք թեթև շտկում։ Երեկ հաղորդման ժամանակ մենք սխալմամբ  սուբսիդավորում բառի  փոխարեն, օգտագործել ենք գռանտ բառը։ Ադանա ռեստորանային համալիրը վարկի սուբսիդավորում է ստացել պետության կողմից, մոտ մեկ միլիոն ԱՄՆ դոլարի համարժեք ՀՀ դրամ, չիրանոց կառուցելու համար, բայց իրականում կառուցվել է ռեստորան»։

Ավելի վաղ, Վարդան Ղուկասյանն այս մասին խոսել էր իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում, իսկ տեսանյութը տեղադրել էլ  տելեգրամյան ալիքում։ 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին