«Մենք հայրենիք ենք կորցնում: Ես ոչ մի բան չեմ ակնկալում, այլ պինդ ասում եմ՝ Արցախն արցախցո՛ւնն է...»,- ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց, Արցախի ապաշրջափակման պահանջով ակցիայի ժամանակ, հայտարարեց երգչուհի Գայա Արզումանյանը: Նրա խոսքով՝ այսօր այստեղ միլիոնավոր մարդիկ պետք է կանգնած լինեին. «Իմ Արցախի համար ես ամեն տեղ կանգնած եմ: Պետք ա՝ կգնամ Լաչինի հենց միջանցքի դեմն էլ կկանգնեմ, եթե կարողանամ որպես մի անձ՝ բացել այն: Ու ես ափսոսում եմ, որ հորիցս լավ տղա չի ծնվել, այլ լավ աղջիկ է ծնվել...»,- նշել է նա: Դիտեք նաև՝ |
«Պետք ա՝ կգնամ Լաչինի միջանցքի դեմն էլ կկանգնեմ». Գայա Արզումանյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet