ԱԺ-ն այսօր շարունակել է քննարկել Սամվել Ֆարմանյանի ներկայացրած նախագիծը, որը վերաբերվում է բուքմեյքերական ընկերությունների կամ տոտալիզատորների գործունեության օրենսդրորեն արգելմանը ՀՀ-ում:
Այն վերաբերվում է, ինչպես տեղական, այնպես էլ միջազգային բուքմեյքերական ընկերությունների օրենքով արգելմանը: ԱԺ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նշել է, որ դաշինքը չի քվեարկելու Սամվել Ֆարմանյանի նախագծի օգտին, քանի որ իրենց ներկայացրած նախագիծը շատ ավելի գրագետ և ճշգրիտ է կանոնակարգում խնդիրը.
«Մենք ողջամիտ մտահոգություններ ունենք, որ այն նախագիծը, որը ներկայացված է ձեր կողմից, չի պատկերացնում այն քաոսը, որը առաջանալու է նախագծի ընդունումից հետո, դա բերելու է բացարձակ բեսպրեդելի այն ոլորտում, որը դուք իրավացիորեն փորձում եք կարգավորել: Մեր առաջարկը շատ պարզ է, պետք չէ ինքնալուծարված խորհրդարանի վերջին շնչում բերել մի նախագիծ, որը գրագետ չէ և առաջացնում է բազմաթիվ խնդիրներ: Առաջարկում եմ հանել քվեարկությունից նախագիծը և ստեղծենք աշխատանքային խումբ, որն ավելի հանգամանորեն կքննարկի ոլորտը և բոլոր ռիսկերը հաշվարկելով, ընդունել այն»,-ասել է Նաիրա Զոհրաբյանը:
Մանրամասները՝ տեսանյութում