«Առաջին իսկ օրվանից, ինչ ժամանել եմ Հայաստան, փորձել եմ անձամբ կապ հաստատել Հենրիխ Մխիթարյանի հետ, սկզբում չստացվեց, հետո հետաքրքրվեցի նրա մասին՝ նախկին խաղընկերներից, բայց տարբեր աղբյուրներից ասացին, որ Մխիթարյանը չի ուզում վերանայել իր որոշումը, այն է՝ ավարտել հավաքականում կարիերան: Խնդրեցի Ռոման Բերեզովսկուն կապվել նրա հետ, բայց Մխիթարյանը կրկնեց, որ արդեն կայացրել է որոշումն ու չի պատրաստվում փոխել»,- այս մասին ասել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը՝ պատասխանելով լրագրողի հարցին՝ արդյոք փորձե՞լ է զրուցել Հենրիխ Մխիթարյանի հետ, տեսնո՞ւմ է նրան հավաքականում: Պետրակովի խոսքով՝ պետք է հարգել Մխիթարյանի որոշումը: Հիշեցնենք՝ 2022-ի մարտին Հենրիխ Մխիթարյանը հայտարարեց կարիերան Հայաստանի ազգային հավաքականում ավարտելու մասին: |
«Պետք է հարգենք Մխիթարյանի որոշումը». Ալեքսանդր Պետրակով
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet
Սպորտ ավելին
![Հայաստանի օլիմպիական թիմը` բացման շքերթին](/filemanager/uploads/2024/07/week-4/hholimpiakantim.jpg)
ավելին
![Որպես մարդ չեմ փոխվել․․․ Արթուր Ալեքսանյան](http://asekose.am/filemanager/uploads/Arthur_Alexanyan.jpg)
ավելին
![Դուք մեզ հաճույք պարգևեցիք՝ հայ ֆուտբոլիստների խաղով․ Մոլդովացի լրագրողը՝ Վարդան Մինասյանին](http://asekose.am/upload/news/admin/2012/10/5076a4ff8ec0f_medium.jpg)
ավելին
![Արթուր Ալեքսանյանը` Եվրոպայի դեմք](/filemanager/uploads/2024/07/week-4/arturaleqsanyan.jpg)
ավելին
![ՀՀ սպորտի պատմության մեջ առաջին անգամ հայկական ակումբը ռեկորդային հաղթանակ է տարել](/filemanager/uploads/2024/07/week-4/noya.jpg)
ավելին
![«Ջուլֆալակյանը հրաժարվում է մասնակցել քպ կոչվող դավաճանական իշխանության կողմից կազմակերպված միջոցառումներին»](http://asekose.am/filemanager/uploads/2019/08/week-4/levon_julfalakyan.jpg)
ավելին