▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Պետք է հասնենք մեր երկրում հեպատիտ «Ց»-ի վերացման». Արսեն Թորոսյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Այսօր հանդիպեցի Հայաստան-Արցախ հիմնադրամի նախագահ Հարութ Սասունյանի հետ, ով տեղեկացրեց, որ հիմնադրամը պատրաստվում է մեզ տրամադրել հակավիրուսային դեղեր` հեպատիտ «Ց» հիվանդությամբ շուրջ 700 հոգու բուժման համար:

Նշված դեղերը հատկացվելու են հիվանդության առաջին «Բ» գենոտիպ ունեցողների բուժման համար` լաբորատոր հետազոտությունների արդյունքների հիման վրա: Քաղաքացիների բուժման մշտադիտարկումը կիրականացվի մասնագետների կողմից՝ միջազգային ուղեցույցներին համապատասխան ձևով: Բուժման սկզբի մասին հավելյալ կտեղեկացնենք։

Նաև երեկվա կառավարության նիստին ընդունվեց մի որոշում, որ մեզ հնարավորություն է տալու կենտրոնական գնումներով ձեռք բերել հեպատիտ «Ց» բուժման դեղեր մեր ազգային ծրագրի շրջանակներում և պետական պատվերով իրականացնել այդ հիվանդության բուժում՝ հասնելով դրա վերացման մեր երկրում»։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին