Հետևեք նաև Asekose.am-ին՝ տելեգրամում։
ՔՊ-ական պագամավոր Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
«Հարգելի հայրենակիցներ,
Հակառակորդի կողմից ցանկացած ռազմական ագրեսիա ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ պետք է հակազդվի մեր ամբողջ ռազմաքաղաքական ներուժով։
Նման իրավիճակներում բոլոր քաղաքական և հասարակական ուժերը պետք է համախմբվեն Հայաստանի տարածքային ամբողջականությունը և հայկական պետականությունը ոտնձգություններից պաշտպանելու նպատակի շուրջ, քանի որ դրանից ավելի բարձրագույն արժեք մենք չունենք և չենք կարող ունենալ։
Միևնույն ժամանակ, իրավիճակը սթափ գնահատելով և առանց ժամանակ վատնելու պետք է ջանքեր գործադրենք մեր հակառակորդի հետ եղած տարաձայնությունները և հակամարտությունը կարգավորելու և համակեցության կանոններ բանաձևելու շուրջ՝ ինչքան էլ դա այս պահին անիրատեսական թվա, քանի որ առանց այդ կանոնների պահպանման մեր տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատումը անիրատեսական է»։