2020 թվականի սեպտեմբերի 27-ին թշնամու սանձազերծած պատերազմի հետևանքով նահատակված Արման Ազատյանի հայրը՝ Վիգեն Ազատյանը, 168.am-ի հետ զրույցում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի այսօր առավոտյան արված ֆեյսբուքյան գրառմանը և դրան կից տեղադրված Ազատյանների ընտանիքի լուսանկարին։
Վիգեն Ազատյանը պատմեց, որ Աննա Հակոբյանի գրառման մասին տեղեկացել է բախտակից ծնողներից, որոնք շտապել են այն ուղարկել իրեն․
«Պոստը բացում եմ, ոմն Աննա, առանց ինձանից թույլտվություն հարցնելու, իր ֆեյսբուքյան էջում պոստ է արել, որի տակ տեղադրված է իմ ընտանիքի նկարը՝ ավագ որդիս՝ Արման Ազատյանը, իմ նորածինը և իմ կինը։ Պոստում գրված է՝ դավաճանություն, գրած է մեր որդիների մասին, որ մեռելը պետք է թաղել, եթե չթաղես՝ կնեխի։ Պատկերացնո՞ւմ եք՝ կարդալուց հետո ի՞նչ եմ ապրել այդ մի քանի ժամը․․․»։
Զոհված զինծառայողի հայրն ասաց, որ գրառումը տեսնելուց անմիջապես հետո փորձել է կապ հաստատել Աննա Հակոբյանի հետ, բայց չի հաջողվել․
Վիգեն Ազատյանը մինչև երեկո ժամանակ է տվել, որպեսզի նշված գրառումը և իր ընտանիքի լուսանկարը Աննա Հակոբյանը հեռացնի ֆեյսբուքյան իր էջից։
«Ինքը պետք է ներողություն խնդրի իմ ընտանիքից։ Ներողություն պետք է խնդրի բոլոր որդեկորույս ընտանիքներից, որոնք ուժ են գտել իրենց մեջ ունենալ զավակ, որպեսզի իրենց տան ծուխը ծխա»,- ասել է նա:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Նիկոլ Փաշինյանի տիկինը՝ Աննա Հակոբյանը, ֆեյսբուքյան իր էջում այսօր գրառում է կատարել, որին կից հրապարակել է 44-օրյա պատերազում զոհված հերոս Արման Ազատյանի, նրա մոր և այս տարվա հուլիսին ծնված Արման Ազատյան կրտսերի լուսանկարը: