Դիտեք նաև՝
ԻՔՄ համակարգող, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ամեն ինչ շատ վատ է, մենք պետք է օր առաջ պատրաստ լինենք պաշտպանել Սյունիքը:
Աշխարհը էլ երեկվանը չի։ Ուժով հարց լուծելն այսօրվանից դառնում է ավելի «նորմալ»։ Միաժամանակ պարզ է, որ Սովետ 2.0-ի վերստեղծման համար Մոսկվան այլևս չի խորշելու որևէ միջոցից։
Հավանական է, որ շատ շուտով Ադրբեջանին «քսի կտան» մեր վրա, ինչի արդյունքում մենք կընկնենք Կրեմլի ոտքերը` խնդրելով մեզ ընդունել Միութենական Պետություն (կարդալ` ՌԴ կազմ)։
Ավելին, խիստ հավանական է, որ Ադրբեջանը բաց չի թողնի պահը և ժամ առաջ կսկսի հարձակումը` քանի դեռ ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնն այլ տեղ է։
Ընդ որում՝ ռուսներն էլ հետագայում լավ արդարացում կունենան մեզ չպաշտպանելու համար. թե բա «խառն էինք էդ օրերին»։
Մենք միայն մի բան ենք կարող անել՝ պատրաստվել Սյունիքի ֆիզիկական պաշտպանությանը։ Որքան պատրաստ ու ուժեղ լինենք, այնքան քիչ կլինի այս սցենարի հավանականությունը»։