▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Պետք է փակել Նիկոլ Փաշինյանի ճանապարհը»

Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է. «Պետք է փակել ազգակործան պատուհասի ճանապարհը, որ բաց լինեն մյուս ճանապարհները
- Ադրբեջանը կայացած բռնապետություն է։ Այդ երկրում ազատ քաղաքացիներ, քաղաքացիական հասարակության ֆունկցիոնալ ինստիտուտներ, քաղաքացիական, այդ թվում բնապահպանական ակտիվիստներ ֆիզիկապես գոյություն չունեն։
- Արցախի օկուպացված տարածքներում, այդ թվում Շուշի քաղաքում, Ադրբեջանի կողմից բնակեցում դեռ չի իրականացվել։ Այդ տարածքներում տեղաբաշխված են միայն զինվորականներ կամ պետական այլ ծառայություններ։
- Ճանապարհի այն հատվածը, որտեղից փակել են ադրբեջանցիները, գտնվում են Անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հենակետեր։ Առանց Ադրբեջանի իշխանությունների թույլտվության ոչ ոք չի կարող դուրս գալ այդ տարածքից և հայտնվել խաղաղապահների պատասխանատվության գոտում։
- Հայաստանն Արցախին կապող ճանապարհը փակվել է Ադրբեջանի կողմից` պետական մակարդակով ։
- Այս սադրանքի նպատակը նախադեպի ստեղծումն է, որը հետագայում կարող է ունենալ այլ ավելի վատ դրսևորումներ։
- Հայաստանի ոչ մի պաշտոնյա այս սադրանքին չի անդրադարձել։
- Ամբողջ օրը բաց է եղել Երևանի կենտրոնում կառավարական ամառանոցից դեպի կառավարական շենք տանող ճանապարհը, դրա համար Նիկոլ Փաշինյանն անհանգստություն չունի։
- Պետք է փակել ադրբեջանա-թուրքական հեղափոխության հետևանքով հայ ժողովրդի օրինական իշխանությունը զավթաց, հայ ժողովրդի պատմության ամենամեծ թշնամու` Նիկոլ Փաշինյանի ճանապարհը։ Նա հետևողականորեն կործանում է մեր երկիրը»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին