▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Մաշա Մնջոյանը կրկին հաղթել է մրցակցին ավստրալական «Ձայնը» նախագծում

Էս էլ մենք` Տավուշի ճանապարհին. ԱԺ նախագահի կինն ընտանեկան լուսանկար է հրապարակել

Անելու եմ ամեն ինչ այդ խայտառակությունը կանխելու համար

«Վերացվել է նպաստը նշանակելու համար ծնողի՝ ՀՀ-ում գտնվելու պահանջը». Ավինյանը՝ փոփոխությունների մասին

ԱԱԾ-ից աշխատանքից ազատվելու դիմումներ են գրել բարձրաստիճան պաշտոնյաներ. Ռուբեն Հակոբյան

Այո, դուք ինձ համոզեցիք, որ հիմարությունը կոնստանտ մեծություն է․ Նաիրա Զոհրաբյան

89+1 դատվողները․ Միքայել Մինասյան

Վերադարձ ակտիվ սպորտային կյանքին. Ռոբերտ Քոչարյան

Մանրամասներ գույքահարկի հարկման նոր համակարգի մասին

Գուցե մեզ Սահմանադրություն ու ՍԴ ընդհանրապես պետք չի․ Արամ Սարգսյան

Սեյրան Օհանյանի կինը նոր երգ է ձայնագրում

Ինչպե՞ս ստեղծել համաժողովրդական ճակատ ընդդեմ թագավարակային վակցինացիայի

Էլոն Մասկն աջակցում է Քանյե Ուեսթին

Մեր երկրին հարկավոր է նոր Սահմանադրություն, Հանրաքվեն կկայանա 2021-ին․․․Նիկոլ Փաշինյան

Ինչ-որ շնաբարո դուրսպրծուկներ գաղտնի էջերից ինձ գրում են, թե իբր ես ղազագիր եմ ստորագրել

Երևանում ուժեղ անձրեւից հետո ավտոմեքենաներն արգելափակվել էին ջրափոսի մեջ

Լիբանանահայ տղամարդը ցած է նետվել Կիևյան կամրջից

Մահացել է ևս 7 անձ, վարակվածների թիվն աճել է 706-ով` հասնելով 28606-ի

Քիմ Քարդաշյանի ամուսինն առաջադրվելու է ԱՄՆ նախագահի պաշտոնում

Կան հարցեր, որտեղ ես ոչ մի հանդուրժողականություն չեմ ցուցաբերելու. ԱԺ պատգամավոր

Քյավառցի Սասունը առանց թույլտվության ձուկ է բուծում Աժդահակի Ակնալճում ու մարդկանց ահաբեկում. ահազանգ

Կասեցվել է «Սուրմալու» և «Փեթակ» առևտրի կենտրոների աշխատանքը

Այս պատմության կողքին իմ անունը շահարկողները կամ բութ են, կամ սրիկա. Արփինե Հովհաննիսյանը`. . .

Գյումրիի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ռուսական ռազմաբազայի 20-ամյա զինծառայողի կախված դին

Առանց Արցախի անհնար է որևէ առաջընթաց ունենալ և արդյունավետ լուծումներ գտնել. Արայիկ Հարությունյան

Տավուշի մարզում զինվորներ տեղափոխող «Կամազ»-ը շրջվել է. ժամկետային 7 զինծառայող տեղափոխվել է հոսպիտալ

Միհրան Ծառուկյանն ու Արփի Գաբրիելյանը որդի են ունեցել

Խուլիգանություն Երևանում՝ վրացիների մասնակցությամբ

Չի կարելի փակել մեր երեխաների աչքերը «Հայ եկեղեցու պատմություն» և «Աստվածաշունչ» առարկաների վրա

Կառուցենք Հայաստանը նորովի․ Փաշինյանը կադրեր ու փաստեր է ներկայացրել Մեղրիից

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 20-րդ ծրագրից կարող են օգտվել նաև միկրոձեռնարկատերերը

Պարետ Տիգրան Ավինյանը կարևոր թվեր է հրապարակել

Սարսանգի ջրամբարում 11 եւ 14-ամյա երեխաներ են ջրահեղձ եղել. մեկի դին չեն գտել

Մի քիչ ծնողներն են խանգարում, բայց ամեն ինչ նորմալ է. նախարարի ուղիղ եթերը՝ Արտաշատի թիվ 1 դպրոցից

Պատգամավոր Հովիկ Աղազարյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

+37․․․+38 աստիճան, սակայն… Սուրենյանը՝ առաջիկա օրերի եղանակի մասին

Հուշարձանի կարգավիճակ ունեցող շինությունների սեփականատերերին ազատել անշարժ գույքի հարկից․. . .

Ունենք Զինված ուժերի զարգացման բավականին լավ տեմպ և որակ. Նիկոլ Փաշինյան

Ադրբեջանական թեյը սահմանամերձ Տավուշի մարզի Մովսես գյուղում` որպես օգնություն

4 կգ երջանկություն. ծնվել է Գոհար Ավետիսյանի առաջնեկը

Վաղվա 11 հազարը գրելիս սա չմոռանաք․ Հայկ Մանասյան

Կորոնավիրուսով վարակման 580 և մահվան 8 նոր դեպք

Կորոնավիրուսի երկրորդ ալիք կարող է և չլինել․ ԱՀԿ

Արա, մինչև հիմա չհասկացա՞ք, որ ես բերդում հայտնվելուց չեմ վախենում

Իշխանությանը չհաջողվեց Ամուլսարում բաժնետերերի փոփոխություն կատարել, այժմ փորձում են «երգով նահանջի գնալ»

«ՀԷՑ»-ը կտուգանվի․ հաշվիչների ցուցմունքները կեղծել են

«Հայաստան վերադարձեք և տեսեք՝ ինչ վատ վիճակի մեջ է ապրում ժողովուրդը». Մգեր Արմենիա

28-ամյա Անուշ Թորանյանն ընտրվել է Փարիզի քաղաքապետի օգնական-տեղակալ

Դատավոր Վահագն Մելիքյանն ԱԱԾ չի հրավիրվել. ԱԱԾ-ն հերքում է տարածել

Տեսան, որ մեր տատիկն է, նորից հուղարկավորեցինք. քանի՞ արտաշիրիմում է արվել գյումրեցի տատիկի. . .

Պետք է շատ աշխատենք ու լինենք չափազանց կարգապահ, քանի որ մրցելու ենք աշխարհում լավագույնների հետ. Արմեն Սարգսյան

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ներկա է գտնվել «Ավրորա» ֆորումի շրջանակում անցկացվող՝ Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) «Փոխակերպելով բանականությունը» Գլոբալ ինովացիոն ֆորումի գալա ընթրիքին:

Շնորհակալություն հայտնելով «Ավրորա» նախաձեռնության հիմնադիրներին՝ Վարդան Գրեգորյանին, Նուբար Աֆեյանին և Ռուբեն Վարդանյանին, նախագահը նշել է, որ նրանք անձինք են, որոնք իրենց ներդրումն ունեն Հայաստանի գիտության, տեխնոլոգիաների, նորարարության, բարեգործության ոլորտներում: Խոսելով համաժողովի և FAST-ի գործունեության մասին՝ նախագահ Սարգսյանն այն համարել է ճանապարհ դեպի ապագա:

«Սա միայն ճանապարհ չէ դեպի ապագա, սա վերադարձ է դեպի իրականություն,- ասել է Արմեն Սարգսյանը։- Իսկ իրականությունն այն է, որ մենք այս պահին ապրում ենք մի աշխարհում, որտեղ միակ երկիրը, հանրապետությունը կամ քաղաքը չենք, որ պայքարելու է ապագայի տեխնոլոգիաների համար»։ 

Նախագահը նշել է, որ այսօր աշխարհը կրկին հայտնվել է փոփոխությունների խաչմերուկում

«Աշխարհը փոփոխվում է սրընթաց կերպով,-ասել է նա։- Մեր ապագան, անկասկած, արհեստական բանականությունը, մաթեմատիկական մոդելավորումը և մեծ ծավալի տվյալների կառավարումն են: Այս համաժողովը կօգնի վերադառնալ իրականություն։ Մենք չենք կարող հպարտ լինել միայն նրանով, թե ինչի ենք հասել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, քանի որ դա վերջնակետը չէ։ Մենք չենք կարող խաբել ինքներս մեզ՝ ասելով, որ միակն ենք ու լավագույնը։ Մենք ողջ աշխարհի հետ ենք մրցակցության մեջ: Կա միայն մեկ ուղի, որով կարող ենք հաղթել այս մրցակցության մեջ. այն պետք է դառնա ազգային առաքելություն, առաքելություն բոլորիս համար, առաքելություն մեր բոլոր բարեկամների համար, ովքեր հավատում են Հայաստանին, ովքեր պատրաստ են մեզ աջակցել։ Պետք է կոնսոլիդացնենք մեր ողջ գիտելիքը, նոու հաուն, մեր փայլուն մտքերը՝ լինի դա Սիլիկոնյան հովտում՝ Կալիֆոռնիայում, Նյու Յորքում կամ Քեմբրիջի համալսարանում, Ֆրանսիայում, Իտալիայում կամ Ռուսաստանում։ Պետք է շատ աշխատենք ու լինենք չափազանց կարգապահ, քանի որ մրցելու ենք աշխարհում լավագույնների հետ»։

Նա հորդորել է չվախենալ արհեստական բանականությունից, այլ՝ ընդառաջ գնալ փոփոխություններին:

«Աշխարհում հարյուր միլիոնավոր նոր աշխատատեղեր են ստեղծվել տեղեկատվական տեխնոլոգիաների շնորհիվ,-ասել է Հանրապետության նախագահը։- Միլիարդավոր աշխատատեղեր են ստեղծվելու արհեստական բանականության շնորհիվ, որից չպետք է վախենալ, քանի որ մեքենաները, արհեստական բանականությունը չունեն այն երկու-երեք հատկանիշները, որոնք մարդկային են։ Կա հիմնարար մի հատկանիշ. արհեստական բանականությունը, մեքենաները ունակ չեն սխալվելու՝ ի տարբերություն մեզ՝ մարդկանց, ովքեր սխալական են։ Սակայն սխալներ գործելը մի միջավայրում, որտեղ կան կանոններ կամ օրենքներ, դեպի էվոլյուցիա տանող միակ ճանապարհն է։ Այսինքն, սխալը, որը մարդկային է, հզոր գործիք է։ Եվ չկա տարբերակ, որտեղ արհեստական բանականությունը կհաղթի իրական բանականությանը»։

Նախագահի խոսքով՝ պատմության ընթացքում մեր ժողովուրդն ապացուցել է, որ կարող է հաղթել տարբեր ոլորտներում, և հիմա ստեղծվում են առաջընթացի նոր հնարավորություններ:

 

Դիտեք նաև՝ Արմեն Սարգսյանին հավատարմագրեր է հանձնել Կորեայի նորանշանակ դեսպանը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքականություն ավելին