«Ոչ մի դիզայներ Նոր տարվա գիշերվա համար հատուկ հավաքածու չի պատրաստում, և քանի որ այն ընտանեկան տոն է, պետք է մաքսիմալ ուրախ ու միջավայրին համապատասխան հագնված լինել, ոչ թե լավ հարդարվել ու երեկոյան զգեստ կրել»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց դիզայներ Արամ Նիկոլյանը:
Նրա խոսքով թրենդային են համարվում արհեստական մորթիները, դուտի վերնահագուստները: Իսկ գույներից առաջին հորիզոնականում կանաչն է:
«Գնահատելի են գրագետ և ոչ թե նորաձև հագուստ կրողները, որովհետև մեր ժամանակներում նորաձև հագնել ցանկացածը կարող է: Դա այնքան հեշտ է դարձել: Այսօր նորաձևության մեջ չկան կոնկրետություններ»,-նշեց Արամ Նիկոլյանը:
Իսկ ի՞նչ ասել է գրագետ հագուստ, դիզայները նկատում է՝ կարևոր է միջավայրին համապատասխան հագնվելը:
«Շատ հաճախ փողոցում նկատում ես անհասկանալի զգեստներ կրողների ու չես հասկանում, թե այդ նորաձևությունը որտեղից հայտնվեց: Ու սա մասսայական է դառնում և անկախ մարմնի կառուցվածքից, հասակից ՝ համատարած հագնում են: Այնինչ, չպետք է խառնվես մասսաներին, պետք է անհատականությունդ պահես ու շեշտես»,-եզրափակեց Արամ Նիկոլյանը:
Անի Կարապետյան