▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պետք է թույլ չտանք, որ գերիների հարցը Ադրբեջանը կապի եռակողմ հայտարարության որևէ կետի հետ․ Թաթոյան

Ակնհայտ է, որ Ադրբեջանը քաղաքականցնում է գերիների հետ կապված հարցը: Այս մասին, այսօր՝ հունվարի 15-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

«Ակնհայտ է, որ Ադրբեջանի իշխանության մարմինները եւ դա իրենց համար ձեռնտու ուղղություն է, փորձում են հեռու պահել իրավական ատյանները այս հարցից: Դա կարող է վերաբերել ՄԱԿ-ի տարբեր մարմիններին, ՄԻԵԴ-ին եւ այլն: Մենք դա չպետք է թույլ տանք, որովհետեւ դա որեւէ քաղաքական նշանակություն չունի: Իրենք նաեւ հայտարարում են, թե իբր Հայաստանը խախտել է ինչ-որ բաներ՝ գերիների հարցը օգտագործելով: Այստեղ ակնհայտ է, որ այդ հարցը ոչ մի քաղաքական նշանակություն չունի. Եթե անգամ եռակողմ հայտարարությունում գերիների մասին ոչինչ չլիներ, դա պետք է նշանակեր, որ կարող են իրենք չափահովե՞լ գերիների վերադարձը: Այնպես որ, մենք պետք է թույլ չտանք, որ նրանք անգամ դա կապեն հայտարարության որեւէ կետի հետ: Սա մարդու իրավունքների պաշտպանության պրոցես է, սա պետք է ապահովել եւ վերջ»,-ասաց Թաթոյանը:

Կայքում տեղ գտած մտքերը հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Asekose.am / հեռ: 095519696
Հասարակություն ավելին