▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պետք է վստահել հանրապետության նախագահին. նա առաջնորդվել է պետության շահերից ելնելով

Մաքսային միությանը միանալու` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարության մեջ արտառոց ոչինչ չկա, Տեսակետը ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովինն է: 

«Հայաստանի իշխանությունն ամենաբարձր մակարդակով նշել է, որ կողմնակից է խորացնելու հարաբերությունները ռազմավարական դաշնակից Ռուսաստանի Դաշնության հետ, Եվրասիական տարածաշրջանում, Եվրասիական կառույցներում: Հայաստանի նախագահն էլ իր հայտարարությունում նշեց, որ մտնելով Մաքսային միություն, չի նշանակում, որ Հայաստանը  հրաժարվում է Եվրոպական կառույցների հետ երկխոսելուց», - Asekose.am-ի հետ զրույցում ասաց Շարմազանովը, շեշտելով, որ Հայաստանը կողմ է ինտեգրացիոն գործընթացներին:

«Պետք է վստահել հանրապետության նախագահին: Նա առաջնորդվել է պետության շահերից ելնելով, ընտրել է կոնկրետ գերակայության ուղին »,-ասաց ԱԺ փոխնախագահը:

«Հայաստանը չի շարժվում «կամ-կամ»-ի ճանապարհով, այլ «եւ-եւ» ճանապարհով»,-ԱԺ փոխխոսնակի խոսքով`  այստեղ հակասություն չկա, եւ սա չի նշանակում բանակցությունների դադարեցում Եվրոպայի հետ:

«Կրկնում եմ, վերջին տարիներին Հայաստանը խորացրել է իր հարաբերությունները եվրոպական կառույցների հետ, որի արդյունքում բավական արդյունավետ բարեփոխումներ են իրականացվել»,-եզրափակեց Շարմազանովը: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին