Հանրայինի եթերում Պետրոս Ղազարյանի հյուրն է ընդդիմության կողմից ՄԻՊ թեկնածու առաջադրված Էդգար Ղազարյանը: Հարցազրույցն սկսվեց զրուցակիցների վիճաբանությամբ:
Էդգար Ղազարյանը նկատեց, որ ընդդիմադիր գործիչների ասածից ստացվում է՝ իրենք այլ թեկնածու չունեին, ստիպված Էդգար Ղազարյանին ընտրեցին: Ի պատասխան ՄԻՊ թեկնածուն նկատեց, որ Պետրոս Ղազարյանը վերապատրաստման կարիք ունի նախ և առաջ որպես լրագրող:
Պետրոս Ղազարյանն էլ Էդգար Ղազարյանին հիշեցրեց վերջինիս խոսքերը, որ եթե ինքը դառնա վարչապետ, առաջին հերթին հեռացնելու է Պետրոս Ղազարյանին: «Դո´ւք վերապատրաստման կարիք ունեք, որովհետև վարչապետն իրավունք չունի հեռացնել Հանրայինի աշխատակցին»,- նկատեց Պետրոս Ղազարյանը: