▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պետրոս Ղազարյանը կնոջ մեքենայով վթարի հեղինակ է դարձել եւ «ճողոպրել» դեպքի վայրից

Այսօր՝ հուլիսի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 13։00-ի սահմաններում Հանրապետության հրապարակում բախվել են Nissan Maxima և Honda մանիշի ավտոմեքենաները։



Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով, վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն վթարից հետո, երբ Nissan-ի վարորդը Honda-ի վարորդին հարցրել է՝ ինչի է խփել իր ավոտմեքենային և տեղեկացրել, որ պետք է զանգահարեն ԱՊՊԱ, որպեսզի ԱՊՊԱ գործակալը մոտենա, Honda-ի վարորդը սկսել է մուննաթ գալ, թե իմ ավտոյին էլ է բան եղել, մեղադրել է Nissan-ի վարորդին, թե «քշել չգիտես՝ մի քշի» ու Նաջարյանի օրինակով՝ մատ թափ տալով «ճողոպրել» է վթարի վայրից։

Պարեկային ծառայությունը ձեռնակում է անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի վայրից հեռացած Honda-ի վարորդի ինքնությունը պարզելու, նրան և ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ։

Շամշյանի տեղեկություններով՝ Honda-ի վարորդը եղել է Հանրային հեռուստաընկերության աշխատակից Պետրոս Ղազարյանը, իսկ ավտոմեքենան էլ հաշվառված է նրա կնոջ՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդեասյանի անվամբ։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին