▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փետրվարի 1-ին Անգելա Մերկելը կընդունի Նիկոլ Փաշինյանին

Գերմանիայի Դաշնային կանցլեր Անգելա Մերկելը փետրվարի 1-ին կընդունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

 

 

«Մերկելը 2019թ. փետրվարի 1-ին՝ ուրբաթ, դաշնային կանցլերի նստավայրում զինվորական պատիվներով կընդունի Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Հաջորդիվ նախատեսված է զրույց՝ ճաշի շրջանակում, որի ընթացքում դաշնային կանցլեր Մերկելն ու վարչապետ Փաշինյանը մտքեր կփոխանակեն երկկողմ և տնտեսական հարաբերությունների, ինչպես նաև արտաքին և անվտանգային քաղաքականության հարցերի շուրջ», - ասել է Դաշնային կառավարության խոսնակ Շտեֆեն Զայբերտը, ում խոսքերն է մեջբերել ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատունը։

 

 

 

 

 

Նա նշել է, որ իրենք հետաքրքրությամբ և ուրախությամբ են սպասում այս այցին:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին