▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Փետրվարին Վենսը կայցելի Հայաստան և Ադրբեջան»․ Թրամփ

Փետրվարին ԱՄՆ փոխնախագահ Ջ․Դ Վենսը կայցելի Հայաստան և Ադրբեջան, այս մասին սոցկայքի իր էջում գրել է Դոնալդ Թրամփը՝ շնորհակալություն եմ հայտնելով Փաշինյանին ու Ալիևին՝ ստորագրված խաղաղության համաձայնագրի պահպանումն ապահովելու համար։ Ամերիկացի առաջնորդը նշել է, որ նախատեսում են Հայաստանի հետ խաղաղ միջուկային համագործակցության վերաբերյալ համաձայնագիր կնքել, իսկ Ադրբեջանի հետ՝ պայմանագրեր պաշտպանական սարքավորումների մատակարարման վերաբերյալ։

***

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանն այս առիթով գրում է.

Ինչես նշել էի դեկտեմբերի վերջին, Վենսը պլանավորում էր այցելել Հայաստան: Մինչ երեկվա Թրամփը-Ալիև հանդիպումը, Վենսի Բաքու կատարելիք այցի մասին ոչինչ չէր խոսվում: Սակայն, արդեն այսօր, Թրամփը հայտարարել է, որ փոխնախագահը նաև Բաքու է այցելելու:

Ի դեպ, ուշադրություն դարձրեք, թե ինչ է ԱՄՆ-ն վաճառելու Ադրբեջանին և սա երեկվա հանդիպման արդյունք է...

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին