▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պլաստիկ վիրաբուժությունից հետո մահացած կնոջ ամուսինը բժշկին է մեղադրում

«Արթկոսմեդ» էսթետիկ վիրաբուժության կենտրոնում մահացած Զաբել Կարապետյանի ամուսինը պնդում է` բժիշկ Արթուր Սարգսյանն իր 56-ամյա կնոջ մարմնի` միանգամից 5 հատվածներում պլաստիկ վիրահատություններ է սկսել: Այնինչ սկզբում պայմանավորվել էին, որ կհեռացվեն միայն ոտքի գոյացությունն ու որովայնի ավելորդ ճարպը: «Այս բժիշկը սովորաբար համոզում է` ընդլայնել վիրահատությունների ցանկը, հասկացել են, որ կինը գումար ունի, համոզել են»,- վստահեցնում է ամուսինը:

Ամուսինները Գերմանիայից Հայաստան էին եկել` կնոջ վիրահատությունների համար:

Առավել մանրամասն` «Ազատության» տեսանյութում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին