«Սուրմալու» առևտրի կենտրոնի փլատակների տակից փրկարարները քիչ առաջ դուրս բերեցին եւս մեկ դի։
Այս պահին զոհերի ընդհանուր թիվը 6-ն է։
Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։
Դիտեք նաև՝
Հիշեցնենք, որ երեկ՝ ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։ Ըստ նախնական տվյալների՝ տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։ Պայթյունի հետևանքով կա 6 զոհ, վիրավորների թիվն անցնում է 6 տասնյակից։
Լրագրողների հետ զրույցում ԱԻ նախարարն այսօր հայտնել է, որ որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 15 քաղաքացի, որոնվում է 18-ը։
Ուժեղ պայթյունի դեպքի առթիվ նախաձեռվնել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 357-րդ հոդվածի 2-րդ մասի (Հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք) և 358-րդ հոդվածի 2-րդ մասի (Դյուրավառ կամ այրիչ նյութերի պահպանման, հաշվառման, փոխադրման, առաքման կամ օգտագործման կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք) հատկանիշներով։