▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«ՊՆ երկու աշխատակից արկեր և ականներ չեզոքացնելու ընթացքում պայթյունից մահացել են». Արթուր Գրիգորյան

Թարմացված․ Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, ինժեներական աշխատանքներ (ճանապարհի կառուցման նպատակով պայթեցման աշխատանքներ) կատարելիս տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացել են ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, մայոր Արման Ռուբիկի Բաբաջանյանը և զինծառայող Արթուր Հայկի Պողոսյանը:
Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:
Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակից ընկերներին:

***

«Ազգային Վերահսկողության Համակարգ» ՀԿ նախագահ Արթուր Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Այսօր Գորիսի մոտակայքում ՀՀ ՊՆ 2 աշխատակից ժամկետանց հրանոթի արկեր և ականներ չեզոքացնելու ընթացքում անզգուշության հետևանքով պայթյունից մահացել են»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին