▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՊՆ-ի հետքայլը. 1000-ական դրամները հնարավոր է դիմումի համաձայն չպահվեն

armtimes.com-ը գրում է. Պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը դեռ չի հստակեցնում «Մարտական գործողությունների ժամանակ զոհված եւ վիրավորված զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցություն ստանալու» օրենքի նախագիծն առաջինից երկրորդ ընթերցմամբ ինչ փոփոխությունների կենթարկվի եւ արդյոք պարտադիր սկզբունքը կհանվի՞, թե՞ ոչ:

Այս մասին ասաց ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը. «Այս պահին աշխատանքներ են ընթանում նախագծում, դեռ հստակ ոչինչ չեմ կարող ասել»,- ասաց Հովհաննիսյանը՝ չբացառելով, որ կարող է լինել Վահրամ Բաղդասարյանի հայտարարած տարբերակը:

Հիշեցնենք, որ պարտադիր սկզբունքի չեղարկվելու մասին խորհրդարանում հայտարարել էր ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Պատգամավորի խոսքով՝ օրենքը կարող է կիրառվել նաեւ կամավորության սկզբունքով, ըստ որի, այն աշխատողները, որոնք կհրաժարվեն 1000-ական դրամ վճարելուց, կարող են համապատասխան դիմում գրել եւ հրաժարվել վճարելուց:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին