▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՊՆ մամուլի քարտուղարը՝ գերիներին գնդակահարելու տեսանյութի մասին

Հետևեք նաև Asekose.am-ին՝ տելեգրամում։

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանն «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան մեկնաբանել է ադրբեջանական «Տելեգրամ»-ի ալիքներում տարածված տեսանյութը/Տեսանյութը՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում/ , որում ենթադրաբար ադրբեջանցի զինծառայողները դաժանաբար գնդակահարում են հայ գերիների:

Տեսանյութի իսկությունը պարզելու համար զրուցել ենք ՊՆ մամուլի քարտուղարի հետ, ով նշեց. «Տեղանքի և ժամանակագրության վերաբերյալ այս պահին որևէ հստակ տվյալ հայտնել չենք կարող, այժմ համապատասխան մարմիններն ուսումնասիրում են տեսանյութը:

Իսկության մասով, կարծում ենք, որևէ կասկած չկա, ադրբեջանական զինված ուժերին բնորոշ ձեռագիր է։ Այդ ձեռագիրը մեզ և միջազգային հանրությանը հայտնի է նախորդիվ տեղի ունեցած նույնանման դեպքերի վերաբերյալ անհերքելի ապացույցներից»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին