Պաշտպանության նախարարության իրավասությունների մեջ չի մտնում այդ թեմայի վերաբերյալ դիտարկում արտահայտելը: ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանն այսպես պատասխանեց ՌԴ տարածքում Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզումը չեղարկելու վերաբերյալ:
«Դա արդեն գտնվում է դատախազության ու նախաքննական մարմինների տիրույթում, ես ձեռնպահ եմ մնում որևէ մեկնաբանությունից»,- ասաց նա:

Հարցին, թե արդյո՞ք այս լուրը կարող է որևէ ազդեցություն ունենալ պաշտպանական համագործակցության ոլորտում հայ-ռուսական հարաբերությունների վրա, Բալայանը պատասխանեց.
![]()
«Մեր ծրագրերի մասով որևէ փոփոխություն չունենք, երկկողմ պայմանագրային պարտավորությունները կատարման փուլում են, դրանք սահմանված ժամկետում գործում են»,- ասաց Բալայանը:


