▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Պնդում ենք կովկասյան տարածաշրջանում ներկայիս աշխարհաքաղաքական գծերի պահպանման անհրաժեշտությունը»․ Իրանի ԱԳ նախարար

 

«Հայաստան-Իրան զարգացման հիմնադրամ»-ի հիմնադիր Փույա Հոսսեինին ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իրանը պնդում է Անդրկովկասի աշխարհաքաղաքական ներկայիս գծերի պահպանման անհրաժեշտությունը. անվտանգությունը կա՛մ բոլորի համար է, կա՛մ ոչ մեկի համար չի

Ամիր Աբդոլահիան, Իրանի արտգործնախարար. «Ընդգծելով Իրանի Իսլամական Հանրապետության պատրաստակամությունը՝ կառուցողական և առանցքային դեր խաղալու տարածաշրջանային կապերի ամրապնդման գործում, մենք շեշտում և պնդում ենք կովկասյան տարածաշրջանում ներկայիս աշխարհաքաղաքական գծերի պահպանման անհրաժեշտությունը։ Անվտանգությունը փոխադարձ խնդիր է։ Եվ այս տրամաբանությամբ՝ անվտանգությունը կլինի ապահովված, երբ ապահովված կլինի բոլորի՛ անվտանգությունը»»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին