▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փորձում են հերթական անբարոյական սուտը փաթաթել իմ անվան շուրջ․ Աննա Հակոբյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

Լրատվամիջոցները փորձում են հերթական անբարոյական սուտը փաթաթել իմ անվան շուրջ. իբր ես Ժնեւ մեկնել եմ կառավարական ինքնաթիռով:

Այս առիթով պատմեմ Ժնեւում Կաթողիկոսի եւ իմ զրույցից մեկ հատված։

Երբ արդեն պատրաստվում էինք Երեւան վերադառնալ միեւնույն՝ Ժնեւ-Մոսկվա-Երեւան չվերթով, նրան ասացի.«Վեհափառ, խնդրում եմ չլարվեք, որ ես էկոնոմ դասով եմ ճամփորդում, ես միշտ եմ այդպես անում»։

Սա արեցի, որպեսզի կանխեմ նրա զարմանքը, երբ ինքնաթիռում անցնելիս լինեի նրա կողքով եւ տեղավերվեի հաջորդ սրահում։

Մի քիչ կատակեցինք այս թեմայով, որից հետո նա շատ լուրջ ասաց, որ ամեն դեպքում որքանո՞վ է ճիշտ, որ անցյալ տարի ԱՄՆ մեկնելիս Մեհրիբան Ալիեւայի հետ նույն ինքնաթիռում եմ եղել, ու փաստորեն ինքը բիզնես-կլասով է ճամփորդել, ես՝ էկոնոմ։

Ես պատասխանեցի, որ չի եղել նման բան, ես այդ անձնավորության հետ երբեւէ նույն ինքնաթիռում չեմ եղել։

Կաթողիկոսը շատ զարմացավ, որովհետեւ ենթադրում եմ նաեւ՝ տարբեր մարդկանց հետ զրույցների արդյունքում կասկածի տակ չի էլ դրել լուրի իսկությունը։

Հիմա շատ կուզեի տեսնել կաթողիկոսի դեմքը, երբ նրան ասեն, որ ես Շվեյցարիա այցի ժամանակ կառավարական ինքնաթիռից եմ օգտվել:)))))

Հ.Գ. Իմ ընկերներին խնդրում եմ տարածել այս գրառումը, որովհետեւ լրատվամիջոցները միայն անբարոյական ստեր տարածելուց են ուժեղ, իսկ ճշմարտության հանդեպ «լիչնիյ նեպրիյազն» ունեն:)))

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին