▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պորտաբույծ մի օրգան, որից կարելի է ուղղակի ազատվել. Սարգիս Հացպանյանը՝ Սփյուռքի նախարարության մասին

Newsbook.am-ը հարցազրույց ունի փորձագետ-վերլուծաբան Սարգիս Հացպանյանի հետ:

Զրույցից կարճ հատված՝ ստորև. 

- Երեկ Հրանուշ Հակոբյանը հայտարարել է, թե խնդիրները լուծում են առանց գոռալու: Նա ասել, որ եթե սիրիահայերին տեղափոխում ենք, դա որևէ մեկը չպետք է իմանա: Առհասարակ, իրականում տեսանելի՞ է նախարարության, թեկուզև՝ անաղմուկ աշխատանքը:

- Նախ, ինչո՞ւ չպետք է չիմանան, պետական գաղտնի՞ք է պարունակում դա: Պետական գաղտնի՞ք է, որ մեր հայրենակիցը գալիս է Հայաստան, ու մենք թաքուն պետք է պահե՞նք մեր հասարակությունից: Սփյուռքի նախարարության դերի մասին ես 8 տարի է՝ արդեն բարձրաձայնում եմ: 8 տարվա կենսագրություն ունեցող այդ նախարարությունը, դժբախտաբար, իր գործառույթներից և ոչ մեկը չի իրականացրել: Ութ տարիները հենց այդպես էլ անցել են: Անիմաստ և հարկատուներիս հաշվին մենք պահում ենք ին- որ պորտաբույծ մի օրգան, այսպես ասած, կույրաղիք, որից կարելի է վիրահատվելով ուղղակի ազատվել: Սփյուռքի նախարարությունը չի իրականացնում ներգաղթ, այնպես, ինչպես օրինակ՝ Իսրայելում է կազմակերպում է Սյուռքի նախարարությունը: Մեր երկիրը դատարկվում է, մենք չկարողացանք «չկա չարիք առանց բարիք» արտահայտությունը կյանքի կոչել: Հիմա մեր երկրում առնվազն մեկ միլիոն հայություն պետք է ավելանար, ոչ թե պակասեր: Եթե մեր երկրում ներգաղթ չի լինում, դա հենց Սփյուռքի նախարարության իր տեղում չլինելու պատճառով է:

 Ես ճանաչում եմ սկանչելի հայորդիներ, որոնք կարող են Հրանուշ Հակոբյանի զբաղեցրած աթոռը մեկ տարի զբաղեցնելով Հայստանում ներգաղթ կազմակերպել: Բացի այդ, չեմ հասկանում՝ մեզ համար մեկն էր պե՞տք, որ ասեր՝ «արի տուն», մենք էլ ելնեինք ու գայինք:

 Մենք առանց որևէ մեկի կոչի եկանք, հաստատվեցինք, գնացինք, արցախյան ազատամարտին մասնակցեցինք, այդ ամենը Հրանուշ Հակոբյանով չէր պայմանավորված: Հիմա կոչ եմ անում Կարեն Կարապետյանին, եթե պետք է, այդ արժանի մարդկանց ցուցակն էլ կտամ, թող զբաղեցնի այդ աթոռը նա, ում աշխատանքի արդյունքում 8000-10.000 հալեպահայությունը կհանգրվանի իր հայրենիքում: Ընդհանրապես Սփյուռքի նախարարության, Հրանուշ Հակոբյանի ու աշխատակազմի հասցեին հնչող գնահատականներից կարելի է ամաչել: Ես չեմ հասկանում, փորձում եմ դնել իրենց տեղը: Ինքս մեկ ժամ չէի դիմանա, կթողնեի, կհեռանայի՝ հասկանալով, որ այսքան շան լափ, որ մարդու վրա թափում են, երևի, ինչ-որ բան այն չէ: Այդ կինն իր տեղում չէ, Սփյուռքի նախարարությունը չի կարող ղեկավարել մի մարդ, որն ինքը Սփյուռքից չէ, չի հասկանում, օրինակ՝ լիբանանահայի, սիրիահայի, հորդանանահայի հոգեբանությունը: Նրանք տարբերվում են իրարից, այս ամբողջը յուրացրած մարդու կարիք կա: Միջին Արևելքը բոլորովին ուրիշ աշխարհ է՝ դա Սովետական միություն չէ, դա կոմսոմոլ չէ, ՀՀԿ չէ: 

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին