▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Փուչիկը տրաքում ա, չգիտի՝ որտեղ դատարկի»․․․Ռեպորտաժ՝ ավտոբուսի վարորդների գործադուլի մասին

«Փուչիկը տրաքում ա, չգիտի՝ որտեղ դատարկի»․․․ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշանի ռեպորտաժը՝ ավտոբուսի վարորդների գործադուլի մասին․ Տեսանյութն՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում

***

***

***

Երևանում ավտոբուսի վարորդները հայտնեցին գործադուլի պատճառները՝ աշխատավարձի բարձրացումից մինչև տարրական պայմանների բացակայություն: Վարորդներից մեկը նշեց, որ նույնիսկ զուգարան չկա. «Մեր պահանջները շատ են՝ ընդհուպ մինչև մարդկային տարրական պայմաններ: Զուգարան չունենք: Հաճելի կլինի՞, որ ավտոբուսը կանգառում կանգնեցնեմ, ասեմ՝ ժողովո՛ւրդ ջան, կներեք, ես զուգարանի կարիք ունեմ»:

***

Վարորդների խոսքով՝ քաղաքային իշխանությունները խոստացել էին աշխատավարձի բարձրացում, բայց հիմա հետ են կանգնում իրենց ասածից: «Մեզ խոստացել էին աշխատավարձի բարձրացում՝ 100-150 հազարով: Այսօր, իրենց ասելով, պարզվում է, որ իրենք այդ թիվը չեն ասել, բայց բոլորս լսել էինք իրենցից դա: Մեր աշխատանքային պայմանագրով 12 ժամ կարող ենք աշխատել՝ գումարած 2 ժամ հանգիստ: Մեզ երեկ առաջարկել են հավելյալ ժամերի համար ժամը 700 դրամ՝ ծիծաղելի թիվ, էն էլ 10-ից հետո: Բազմիցս դիմել ենք, մեզ խաբել են: Այդ պատճառով էլ այստեղ կանգնած ենք: Էլ ուրիշ տարբերակ չկա, որ լսելի լինենք»,- նշել է ավտոբուսի վարորդը:

***

Մայրաքաղաքում տրանսպորտը չի աշխատում, վարորդները բունտ են անում։

Քաղաքացիները ֆեյսբուքի տարբեր խմբերում դժգոհում են, որ տևական ճամանակ է` կանգառում կանգնած են, ու տրանսպորտ չկա: 

Եվ սա երեկվա Ավինյանի` նոր տրոլեյբուսները գովազդելու և տրանսպորտային ցանցի բարեփոխման մասին խոստումներ տալու ֆոնին:

***

«Առավոտյան տնօրենը դուրս եկավ, ասաց՝ պայմանները սրանք են, ում ձեռք է տալիս, թող ավտոբուսը վերցնի, գնա աշխատանքի, ում ձեռք չի տալիս, ազատված եք, գնացեք, դիմում գրեք: Դարպասներն էլ փակեցին, որ չկարողանանք ներս մտնել»,- բողոքի ակցիայի ժամանակ նշեց ավտոբուսի վարորդներից մեկը՝ ընդգծելով, որ 3 տարի է նույնիսկ սովորական զուգարանի հարց չի լուծվել: «Իրենց պայմանները ոչ մեկին ձեռք չեն տալիս: Ամեն անգամ փափուկ բարձը դնում են գլխներիս տակ, ճանապարհում գործի: Բայց հերիք եղավ, բոլ եղավ, մենք էլ ենք մարդ»,- ասաց վարորդը:

Հիշեցնենք՝ առավոտից ավտոբուսի վարորդները գործադուլ են անում՝ պահանջելով աշխատավարձի բարձրացում և պայմանների բարելավվում:

***

Երևանի ավագնու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երևան քաղաքում այս պահին կոլապս է. քաղաքային տրանսպորտը չի՛ աշխատում, վարորդները ԳՈՐԾԱԴՈՒԼ են անում։
Վարորդներին խոսք էին տվել աշխատավարձերի բարձրացում։
Հերթական ստելու արդյունքում՝ տուժում են քաղաքացիները, մարդիկ կանգառներում են մնացել»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին