Ռուսաստանցի երգչուհի Ալլա Պուգաչովան հայտարարել է, որ չի ծրագրում լրջորեն քաղաքական գործունեությամբ զբաղվել:
Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:
Նա նշել է, որ նույնիսկ կուսակցական չէ, ընդամենը «Քաղաքացիական պլատֆորմ» կուսակցության քաղկոմիտեի անդամ է:
Երգչուհին անդրադարձել է Ռուսաստանի կանանց խնդիրներին՝ ասելով , որ չի թողնի, ՌԴ ում "մոռացված" կանանց աջակցության հանձնախումբ ստեղծելու գաղափարը, բայց վերադառնում է այդ գաղափարին ավելի իրատեսորեն:
Ավելի վաղ Պուգաչովան ասել էր, որ հանձնախումբն անհրաժեշտ է գյուղերում ապրող կանանց, որտեղ չկան ծննդատներ կամ էլ բացակայում են դեպի հիվանդանոց տանող ճանապարհները:
Պուգաչովան մամլո ասուլիսի ժամանակ խոսել է նաև Ռուսաստանում ակտուալ խնդրից՝ երեխաների որդեգրումից, նշելով , որ դեմ է միասեռականների կողմից երեխաների որդեգրմանը: «Ճանաչելով Էլթոն Ջոնին՝ ես գիտեմ, որ դա բարդ է երեխայի համար»-ասել է երգչուհին: