▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պուտինը դիմել է Երևանին ու Բաքվին

Հետևեք նաև Asekose.am-ին՝ տելեգրամում։

Ռուսաստանին մտերիմ պետությունների միջև ցանկացած կոնֆլիկտային իրավիճակ լուրջ անհանգստություն է առաջացնում. Մոսկվան հանդես է գալիս խաղաղ կարգավորման օգտին, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ օտարերկրյա դեսպաններին հավատարմագրերի հանձնման արարողության ժամանակ, փոխանցում է РИА Новости-ն:
«Մենք բոլորին կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել, խստորեն պահպանել հրադադարը և վճռականորեն հետևել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարություններին»,- ասել է Պուտինը:

Նա նշել է, որ անհրաժեշտ է ելնել այն հանգամանքից, որ լուծման բանալին գտնվում է Ռուսաստանի խորհրդատվական օգնությամբ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման երկկողմ հանձնաժողովի շրջանակներում։

Պուտինը հավելել է, որ ՀԱՊԿ-ի գծով միջոցներ են ձեռնարկվում Հայաստանի և Ադրբեջանի միջև սրումը նվազեցնելու ուղղությամբ, փոխանցում է ТАСС-ը: «Բախման գոտի է ուղարկվել հատուկ առաքելություն՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի գլխավորությամբ։ Նրան հանձնարարվել է Հավաքական անվտանգության խորհրդի համար առաջարկներ պատրաստել՝ հիմնվելով գործերի վիճակի ուսումնասիրության արդյունքների վրա»,- ասել է ՌԴ նախագահը՝ հավելելով, որ նոյեմբերին Երևանում տեղի կունենա ՀԱՊԿ ամենամյա գագաթնաժողովը:

Դիտեք նաև՝

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին