Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ճանաչել է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության անկախությունը։
Այս մասին նա հայտարարել է «Ռոսիա 24» հեռուստաալիքով հեռարձակված տեսաուղերձի ժամանակ։
«Ես անհրաժեշտ եմ համարում ԴԺՀ-ն և ԼԺՀ-ն ճանաչելու համար վաղուց ուշացած որոշում կայացնել»,- ասել է Պուտինը:
Պուտինի ելույթից հետո էլ Ռուսաստանի Դաշնությունը ճանաչել է ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության անկախությունը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Դոնեցկի և Լուգանսկի ղեկավարները համանման խնդրանքով դիմել էին Վլադիմիր Պուտինին, ինչին հաջորդել էր ՌԴ Անվտանգության խորհրդի նիստը: