▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պուտինը կասեցրեց Ռուսաստանի մասնակցությունը ԱՄՆ-ի հետ կնքած միջուկային պայմանագրին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեքշաբթի օրն օրենք է ստորագրել, որը կասեցնում է Մոսկվայի մասնակցությունը ԱՄՆ-ի հետ Ռազմավարական սպառազինությունների կրճատման պայմանագրին (START-3). սա երկու պետությունների ռազմավարական միջուկային զինանոցը սահմանափակող վերջին համաձայնագիրն էր։

START-3 պայմանագիրը փաստացի չի պարունակում դրույթ դրա գործունեության «կասեցման» համար, փոխարենը կա միայն կետ կողմերից մեկի կողմից հնարավոր դուրս գալու մասին, եթե նա «որոշի, որ արտառոց իրադարձություններով կապված բարդացել է իր գերակա շահերի իրականացումը»։

ՌԴ նախագահի հայտարարությունից հետո ՌԴ խորհրդարանը փետրվարի 22-ի նիստում կողմ քվեարկեց օրենքին, որը դադարեցնում է Ռուսաստանի Դաշնության մասնակցությունը Ռազմավարական հարձակողական սպառազինությունների մասին պայմանագրին: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը Ռուսաստանին կոչ է արել վերանայել START պայմանագրին իր մասնակցությունը դադարեցնելու որոշումը, իսկ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դա անվանել է «մեծ սխալ»։

Ռուսական կողմը մեղադրում է ԱՄՆ-ին START-3 պայմանագիրը կասեցնելու որոշման մեջ և վստահեցնում, որ չի պատրաստվում ավելացնել սեփական միջուկային զինանոցն այդ առումով։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին