▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պուտինը Փաշինյանի հետ զրույցում շեշտել է ԵՄ-ին միանալու կամ ԵԱՏՄ-ում մնալու հարցով Հայաստանում հանրաքվե անցկացնելու անհրաժեշտությունը․ Կրեմլ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ։

Տեղեկությունը Կրեմլի մամուլի ծառայությունն է հայտնում։

«Վլադիմիր Պուտինը վերահաստատել է 2026 թվականի մայիսի 29-ին Աստանայում կայացած ԵԱՏՄ գագաթնաժողովում Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի ղեկավարների ընդունած համատեղ հայտարարությունը՝ Եվրոպական միությանը միանալուն ուղղությամբ Հայաստանի Հանրապետության գործողությունների վերաբերյալ։ Մասնավորապես, շեշտադրվել է Հայաստանում հնարավորինս սեղմ ժամկետում համապետական ​​հանրաքվե անցկացնելու անհրաժեշտությունը՝ ԵՄ-ին անդամակցելու կամ ԵԱՏՄ-ում անդամակցությունը շարունակելու հարցով»,- նշված է Կրեմի տարածած հաղորդագրությունում։

***

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Դատելով Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի մասին հայկական և ռուսական կողմերի տարածած հաղորդագրություններից, հստակ կարելի է ասել, որ Փաշինյանին չի հաջողվել լուծել դեպի Ռուսաստան հայկական արտահանումների հետ կապված խնդիրը։ Ռուսական կողմը պահանջում է կողմնորոշվել, հայկական կողմը պնդում է, թե դեռ ժամանակը չէ՝ գիտակցելով, որ ԵՄ-ին անդամակցության ապագան խիստ մշուշոտ է, իսկ պատժամիջոցների հետևանքները՝ ցավոտ ու իրական»:

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին