▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պուտինը պետական այցով կժամանի Հայաստան

Հետևեք նաև Asekose.am-ին՝ տելեգրամում։

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը պետական այցով կժամանի Հայաստան: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից:

«Նախարարներ Միրզոյանն ու Լավրովը քննարկել են Ռուսաստանի Դաշնության նախագահի՝ Հայաստան նախատեսված պետական այցի ու Երևանում կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի կազմակերպման ընթացքը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ Ռուսաստանի ղեկավարի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի օրակարգում Հայաստան այցելություն առայժմ չկա։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին