▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Պուտինը քաղաքականապես ոչնչացրեց Փաշինյանին,նրա պես մտածում են ԱՄՆ-ի, Ֆրանսիայի ու ԵՄ առաջնորդները»

«Թերևս, Նիկոլ Փաշինյանը չի ուզում ընդունի, որ ամեն անգամ նա սխալվել է, երբ սխալվելուց առաջ իրեն խորհուրդ է տրվել այդ սխալը չանել, ինքը չի ընդունել և վատ արդյունք է ունեցել: Եվ 4-5 վատ արդյունք ունենալուց հետո նա չի ուզում լսել և ուզում է շարունակել իր այս կործանիչ ճանապարհը: 18-20 թվականին, երբ նա արդեն կորսված վիճակում չգիտեր ինչ անել, հարցեր էր տալիս, թե չի հասկանում Մադրիդյան փաստաթղթի բովանդակությունը, իրեն ասվում էր, որ դա լավ փաստաթուղթ է, պարունակում է կարգավորման տարրեր, դա լավ ժառանգություն է, բայց չէ, նա սկսեց իր զրոյական կետից և մեր գլխին բերեց պատերազմի արհավիրքը: Դրանից հետո ինքն իր ձեռքով բերեց նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, ինչն, ինչքան էլ վատ փաստաթուղթ էր, էլի իր մեջ պարունակում էր դրական տարրեր: Սակայն նորից սկսեց ինքնագլուխ բաներ անել, Ադրբեջանին տալով բաներ, որ չէր նախատեսված այդ փաստաթղթով, իրեն ասում էինք` մի շեղվի, մնա դրա ոգուն համապատասխան, նա չէր լսում: Հետո, երբ Ալիևը դրեց իր նարատիվը, իրեն ասում էինք` մի ընդունի, բայց նա էլի ընդունեց ադրբեջանական օրակարգը, գնաց ու Պրահայում անհասկանալի ձևով ճանաչեց Ադրբեջանի ինքնիշխանությունը, որի մեջ ներառեց Արցախը: Դա շատ բան փոխեց:
Վերջերս էլ իր հարցազրույցում Պուտինը Փաշինյանին ոչնչացրեց, քաղաքականապես ոչնչացրեց: Բայց սա միայն Պուտինի կարծիքը չէ, սա նաև ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Եվրոպայի կարծիքն է, ուղղակի նրանք հրապարակային չեն ասում դրա մասին: Կուլիսային մակարդակներում կան մարդիկ, որոնք իրոք ուզում են լավ բան անել Հայաստանի համար, բայց բախվում են այդ պատին: Նրանք արդեն գործադիրի մակարդակով ասում են, որ իրենք ոչ մի բան չեն կարողանում անել, քանի մեր վարչապետն է այդ ամենին խանգարում: Փաշինյանը պետք է հրաժարական տա, այսքան աղետից հետո նման իշխանությունները չէին կարող գոյատևել»,- իր ուղերձում ասաց ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը:

Թարմացված․ Երբ հետևում ես ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությանը, ինչու չէ` նաև ընդդիմության արած հայտարարություններին, վարվելաոճին, ինչ-որ տեղ նաև` հայկական լրահոսին, ստանում ես այն տպավորությունը, որ Արցախի հարցը դրվում է մոռացության, իր տեսաուղերձում նշում է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը:

«Եվ իրոք, հատկապես այս օրերին, երբ աշխարհի ուշադրությունն Ուկրաինայից բացի կենտրոնացած է իսրայելա-պաղեստինյան հակամարտությանը, Արցախի հարցը կարող է առհասարակ փակվել, որովհետև մենք ինքներս այդ հարցին տեր չենք կանգնում: Արցախահայության այսօրվա` ՀՀ-ում գտընվելու փաստը վերածվել է նրանց այսօրեական խնդիրների լուծմանը և ոչ թե նրանց հայրենադարձությանը: Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը խոսում է, որ Ֆրանասիան պատրաստ է արցախահայերի իրենց տները վերադառնալու հարցը բերել ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ, վերջերս տեղի ունեցավ Եվրոխորհրդարանի բանաձևի ընդունում, որն անդրադառնում է այդ հարցին, թերևս կա միջազգային աջակցություն այս հարցում, բայց եթե մենք ինքներս տեր չկանգնենք այս հարցին, մենք ինքներս այս հարցը չբարձրացնենք, հավատացեք, շատ արագ նրանք էլ կհրաժարվեն և այս հարցը կտրվի մոռացության և մենք կմոռանանք առհասարակ, որ գոյություն է ունեցել նման հարց: Հատկապես, որ ՀՀ իշխանությունները, ես չեմ կասկածում, որ պատմության գրքերից այս ամբողջ հարցը կհանեն եւ մոռացության կտան առհասարակ»,- ասաց Օսկանյանը՝ նշելով, որ սա մենք պետք է թույլ չտանք, քանի որ այն մեր արժանապատվության խնդիրն է, մեր հայրենիքի, արցախահայության խնդիրն է:

Թարմացված․ «Երբ որ դու հրաժարվում ես Արցախյան հարցի բարձրացումից, հարցը գալիս է Հայաստանի տարածքային ամբողջականությանը: Միգուցե դու շատ չես հասկանում, բայց նույնն է, ռազմական ու դիվանագիտական ճակատներում մենք խոցելի ենք դարձել: Ի՞նչ կա այս պրիմիտիվ հարցը չհասկանալու: 30 տարի է` Ադրբեջանը կորցրել էր իր տարածքները, երբեք նրանք չեն հրաժարվել իրենց քաղաքացիներին իրենց տուն վերադարձնելու մտքից ու դա դրել են բոլոր սեղաններին: Նույնը մենք պետք է անենք: Առաջին հերթին դու` Նիկոլ Փաշինյան, այս հարցերը քո ուսերի վրա պետք է վերցնես: Եթե պատրաստ չես, չես կարում, չես ուզում, վախենում ես նոր արհավիրքներից, որը քո ուղեղում է միայն, թող գնա, գա մեկը, որ ավելի համաձակ է, որ կկարողանա այս հարցերն օրակարգ բերել: Ժամանակն է, որ դու կողմնորոշվես` որն ես անելու: Եթե թողեցինք, որ լուծարվեն Արցախի հայերը Հայաստանի մեջ, մոռացեք, պատմության էջերից սրբվելու է Արցախյան հարցը: Այս իշխանությունները դրան հետամուտ են լինելու: Բայց մենք վերջիվերջո ունե՞նք արժանապատվություն, ազգ ենք, չէ՞, մենք չպետք է թողնենք, որ էս իշխանությունները մեզ տանեն այդ ճանապարհով»,- ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում հնչեցրած ուղերձում ասաց ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին