▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պուտինը ՌԴ Անվտանգության խորհրդի հետ քննարկել է Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակը

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամների հետ անցկացրել է օպերատիվ հանդիպում, որի ընթացքում, մասնավորապես, քննարկվել է Աֆղանստանում և Ադրբեջանի ու Հայաստանի սահմանին տիրող իրավիճակը:

Այս մասին ասել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Խորհրդակցության ընթացքում մասնակիցները քննարկել են Ռուսաստանի սոցիալ-տնտեսական զարգացմանն առնչվող ընթացիկ հարցեր: Բացի այդ, անդրադարձ է եղել միջազգային օրակարգի արդիական հարցերի, այդ թվում և իրադրությանն Աֆղանստանում, ինչպես նաև ադրբեջանա-հայկական սահմանին»,- ասել է Պեսկովը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին