Լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Ռուսաստանը պատերազմի մեջ է Ուկրաինայում, Արևմուտքը փաստացի տնտեսական պատերազմ է վարում Ռուսաստանի դեմ, ամեն ինչ անելով, որպեսզի տնտեսական պատժամիջոցներով փլուզի Ռուսաստանի տնտեսությունը և Պուտինի իշխանությունը։ Ռուսաստանի զորքերը այժմ պաշտպանում են Արցախի խաղաղ հայ բնակչությանը և Հայաստանի սահմանները։ Հարավային Կովկասում Ռուսաստանի ռազմավարական դաշնակից համարվող Հայաստանի իշխանությունը իրեն չեզոք է պահում ռուս-ուկրաինական զինված հակամարտության առնչությամբ։ Այս լարված մաջալին, մարտի 17-ին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը այցելել է Բրյուսել, հանդիպում ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի առաջին տեղակալ Միրչա Ջոանայի հետ, որի ժամանակ գոհունակություն է հայտնել ՆԱՏՕ֊ի հետ գոյություն ունեցող քաղաքական երկխոսության կապակցությամբ և այլն։ Ինչպես հայտնում է Հայաստանի ԱԳՆ-ն, նույն օրը Ա․ Միրզոյանը Հյուսիսատլանտյան խորհրդում հանդես է եկել ելույթով։ |
«Պուտինը սա չի ներելու Հայաստանի իշխանությանը»․ Ոսկան Սարգսյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet