Էլի երևանյան լրագրողները անթեմա են մնացել, հերիք չէ բացահայտ հանցագործների ու բազում մարդկանց դժբախտություն պատճառած, նախկին ու ներկա պաշտոնյաների հետ լուրջ-լուրջ թեմաներով հարցազրույցներ են վարում: Այն դեպքում, երբ նրանց ընդամենը մի հարցն էլ բավական է. «թէ ինչո՞ւ մինչև հիմա բանտում չեն, կամ վերջապես ե՞րբ են Աստծո դատաստանին արժանանալու», հիմա էլ Գյումրու անունն են փորձում փոխել: Այ ձեր ցավը տանեմ վերջ տվեք: Ասենք մի քանի խեղկատակ հիմարություններ են դուրս տվել, ուրեմն պիտի լուրջ վերաբերվե՞ք: Իսկ էդ ձեր, այսպես ասած, գաղտնի աղբյուրներին էլ, որոնք իբրև թե Պուտինի հետ ամեն օր նստում-ելնում, կամ «ժուչոկ» ունեն դրած Կրեմլում, եթե իհարկե իրոք կան, ասեք ... ռադ եղեք: Իբր էս իշխանությունները քիչ փորձանք են Գյումրու գլխին, հիմա էլ պուտինագիր լրագրողներդ` ձեր աղբյուրներով հանդերձ:
Ի վերջո հասկացեք՝ Գյումրին նույնիսկ Ալեքսանդրապոլ անունը կրելու մոտ 90 տարիների ընթացքում ժողովուրդը ոչ մի պահ չի դադարել Գյումրի կոչելուց: Իսկ քաղաքի բնակիչներն իրենք իրենց միշտ անվանել են գյումրեցիներ, ուրիշներն էլ նույն կերպ են կոչել Գյումրու բնակիչներին: Ալեքսանդրապոլ անունն այդպես էլ չի կպել այս քաղաքին, երբեք գյումրեցիներն իրենց չեն կոչել ալեքսանդրապոլցիներ....
Ի դեպ, նույնը կարելի է ասել խորհրդային` Լենինական կոչվելու տարիների մասին: Այնպես որ, հանգիստ թողեք առանց այդ էլ բազում խնդիրներ ունեցող քաղաքին ու լուրջ գործով զբաղվեք, սենսիացիաներ մի՛ սարքեք Գյումրու հաշվին:
Վահան Թումասյան
Աղբյուր` shirakcentre.org