«Ադրբեջանի և Ռուսաստանի նագահները աշխարհի և մեր հարցերն են քննարկում, իսկ մեր երկրի ղեկավարը գնում է փառատոններ, փառատոնի շարք է սկսել մեր երկրում»,- «Հայելի» ակումբում ասուլիսի ժամանակ ասաց հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը։ «Գյումրիում եղավ, հետո՝ Իջևանում, հետո լինելու է Եղեգնաձորում, Սիսիանում և այդպես շարունակ։ Մի քեֆ-ուրախություն, էլ դու սուս։ Աշխարհի ոչ մի երկրում այդպիսի քեֆ-ուրախություն չկա։ Պուտինն ու Ալիևը հիմա որոշելու են Հայաստանի ճակատագիրը՝ երկրից ինչ-որ բան մնա, թե չմնա, իսկ դու՝ գնա՛, հեծանիվ քշիր, խմի՛ր ու գնա փառատոն»,-հավելեց Ղազարյանը։ |
«Պուտինն ու Ալիևը քննարկում են մեզ վերաբերող հարցերը, ինքը՝ փառատոնները»․ Էդգար Ղազարյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet