▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փողը ձեզ են տվել, ոչ թե մեզ, մի հատ էլ շուխուր ես անում․․․ Սիսիանցին՝ Իվետա Տոնոյանին

Փողը ձեզ են տվել, ոչ թե մեզ․․․ Սիսիանցին՝ Իվետա Տոնոյանին

Տեսանյութը՝ Ազատ սիսիանցիներ ֆեյսբուքյան էջից, որտեղ նշվում է, որ Սյունիքի մուտքը փակվել է Վազգեն Մանուկյանի և 17+ ի համար։ Հավելենք, որ «Հայրենիքի փրկության շարժումը» հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է «Որոշ լրատվական կայքեր տեղեկություններ են տարածում, թե իբր Վազգեն Մանուկյանն այս պահին այցելում է Սյունիք, սակայն սյունեցիները փակել են նրա ճանապարհը և չեն թողնում մտնել մարզ»: Հայտարարությունում նաեւ ասվում է. «Հայտնում ենք, որ դա ապատեղեկատվություն է:

Վազգեն Մանուկյանը և Հայրենիքի փրկության շարժումն այս պահին որևէ մարզային այցելություն չունեն: Վազգեն Մանուկյանը գտնվում է Երևանում՝ իր գրասենյակում, և քիչ առաջ ավարտվել է նրա հանդիպումը մի խումբ տնտեսագետների հետ: Նաև հայտնում ենք, որ Հայրենիքի փրկության շարժման կողմից առաջիկայում նախատեսված են մարզային այցելություններ, որոնց վերաբերյալ կտրվի տեղեկատվություն: Լրատվամիջոցներին հորդորում ենք ապատեղեկատվություն չտարածել»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին