Երևանի փոխքաղաքապետ, առողջապահության նախկին փոխնախարար Գևորգ Սիմոնյանին ձերբակալելու որոշում է կայացվել։
Հիշեցնենք, որ այսօր խուզարկել են նրա աշխատասենյակը, առգրավել համակարգիչը և իրեն բերման ենթարկել Հակակոռուպցիոն կոմիտե։ Նրա մեղադրանքը կապված է քովիդի շրջանում պետական ծախսերի անարդյունավետության հետ, այս մասին գրում է «Հրապարակ»-ը: