▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«ՊՊԾ պետը և մի շարք աշխատակիցներ պատռել են վերնաշապիկս, հարված հասցրել ճակատիս, ոտքերիս»․ Արծվիկ Մինասյան

«Հարձակում կազմակերպեցին ինձ վրա․ պատռվել է վերնաշապիկս, հարված ստացա ճակատիս, ոտքերիս»,- այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ընդմիջմանը տեղի ունեցած ծեծկռտուքին, ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

«Սրանք այն բանի վկայությունն են, որ մենք գործ ունենք հանցավոր խմբավորման հետ»,- նշել է նա։

http://asekose.am/filemanager/uploads/arcvik_minasyan.jpg

Հարցին, թե բռնություն կիրառողները պատգամավորնե՞ր էին, Մինասյանն ասել է․

«Ո՛չ, ՊՊԾ պետն էր և մի շարք աշխատակիցներ»։

Մինասյանն ընդգծել է, որ տեղի ունեցածին պատրաստվում են տալ իրավական ընթացք։

 

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին