▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պրծնենք, սաղին տանելու եմ «Փարվանա»` պատիվ տամ». Սամվել Ալեքսանյան

Գործարար Սամվել Ալեքսանյանը, որ  «Մալաթիա մոլի» մոտ  հետևում էր հրդեհաշիջման աշխատանքներին, երեկ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ զրույցում  դժգոհել էր ԱԻՆ-ի աշխատանքից՝ նշելով, որ եթե սկզբից շատ հրշեջ մեքենա գար, «ըսենց չէր լինի»։

Սակայն այսօր լրագրողների հետ զրույցում գործարարն ասել է, որ շատ գոհ է հրշեջների աշխատանքից։

«Ես երեկ չեմ դժգոհել, թե դուք ոնց եք հասկացել, որ դժգոհել եմ։ Շատ նորմալ մեր փրկրարար ժողովուրդը աշխատում են, շատ գոհ եմ, շատ շնորհակալ եմ»,- նշել է  նա:

Գործարարը նաեւ հերքել է, որ ինքն աշխատողներին հորդորել է պահեստի իրերը հանել կրակի ճիրաններից:

«Լավ հիմա թողեմ գնամ, թողեք նստեմ էլի, ոտերս ցավում են, սաղ գիշեր ստեղ եմ եղել։ Պրծնենք, սաղիդ տանելու եմ «Փարվանա» պատիվ տամ»,- նշել է  նա:

Դիտեք նաև՝ 

Դիտեք նաև՝ 

Դիտեք նաև՝ 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին