Եվգենի Պրիգոժինն ընդունել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ դադարեցնել իր կործանիչների տեղաշարժը Ռուսաստանի տարածքում և հետագա քայլեր ձեռնարկել լարվածությունը թուլացնելու համար. РБК- ի փոխանցմամբ, հայտնում է Լուկաշենկոյի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Պուտինի համաձայնությամբ է Լուկաշենկոն զանգահարել Պրիգոժինին: Երկար բանակցություններից հետո կողմերը «համաձայնության են եկել Ռուսաստանի տարածքում արյունալի ջարդեր սանձազերծելու անթույլատրելիության շուրջ»: Համաձայնեցվել է նաև ՎԱԳՆԵՐ-ականների անվտանգության երաշխիքները։
«Մենք հունիսի 23-ին դուրս էինք եկել «արդարության երթի»: Մեկ օրում մենք քայլեցինք՝ չհասնելով Մոսկվա, որին մնացել էր 200 կմ։ Եկել է այն պահը, երբ կարող է արյուն թափվել։ Հասկանալով ողջ պատասխանատվությունը, որ կողմերից մեկում ռուսական արյուն է թափվելու, մենք շրջում ենք մեր շարասյուները և մեկնում հակառակ ուղղությամբ՝ դաշտային ճամբարներ», - ասել է Պրիգոժինը: |